Եգիպտոսը շուտով կբացի ևս երկու զբոսաշրջային քաղաք

Եգիպտոսը նախատեսում է առաջիկա ամիսներին բացել ևս երկու զբոսաշրջային քաղաք: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարարը:

Քաղաքներից մեկը գտնվում է Կահիրեից դեպի հյուսիս 100 կմ հեռավորության վրա՝ մոտ Կարմիր ծովին:  Այն կոչվում է Ալ-Գալիալիա: Երկրորդ քաղաքը, որը կոչվում է Ալ-Ալամին, Միջերկրական ծովի ափին է՝ ոչ հեռու Ալեքսանդրիայից:

Նախարարը վստահություն է հայտնել, որ առաջիկայում դեպի երկիր մուտքի ավիատոմսերի գները չեն փոխվի, ընդգծելով, որ Եգիպտոսի իշխանությունները շարունակում են աջակցություն ցուցաբերել այլ երկրներից եկող ինքնաթիռներին: