Իտալիայի պետական կառավարման նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը սեպտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Իտալիայի պետական կառավարման նախարար Ռենատո Բրունետտայի հետ։

Իտալիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանը նախարարին մանրամասն ներկայացրեց պետական կառավարման համակարգում Հայաստանում մեծ թափով ընթացող բարեփոխումները։ Քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։