«Կովկասի-թաթարստանի» ռազմական հաջողության մեջ ԱԹՍ-ի վճռական դերի մասին պնդումները առասպել են

Մինչ այժմ, նույնիսկ այլ երկրների փորձագետների միջև վեճեր կան այն մասին, թե ինչպես  պատահեց, որ հայերը պարտվեցին 2020 թվականի պատերազմում: Ահա՝ այսքան բարձր է գնահատվել հենց միայն ԼՂՀ պաշտպանության բանակի մարտունակությունը… Ահա թե ինչպես են փորձագետները գնահատել մեր՝ հայերիս «նախկին իշխանությունների» ռազմական հաջողությունները:

Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիների համար հետաքրքիր կլինի իմանալ ամոթի և պարտության պատճառների մասին այլ տեսակետներ: Ռուս հայտնի փորձագետ Ե. Սատանովսկին անցած տարի հրապարակավ ասել էր. «Թուրքիան ռազմական տեսանկյունից արդեն Ադրբեջանում է: Հայերը Ղարաբաղում կռվել են Թուրքիայի, և ոչ թե Ադրբեջանի հետ: Եթե ​​ինչոր մեկը դա չի հասկանում, ապա ես ցավում եմ նրա համար»: Իրոք, սա պատճառներից մեկն է: Պատերազմին թուրքերի անմիջական մասնակցության դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր ուժերը, ինչպես նաև Իրանը, «հատեցին կարմիր գիծը»՝ ձևացրին, թե «չեն տեսնում» Թուրքիայի մասնակցությունը, ձևացան, որ նրանք «չգիտեին ինչ անել» դրա դեմ, որ թուրքերը Սիրիայից և Լիբիայից հազարավոր ահաբեկիչների բերեցին Անդրկովկաս… Ինչո՞ւ Թուրքիային չկանգնեցրեց Արևմուտքը՝ դա մեկ հարց է, իսկ թե ինչո՞ւ Անկարայի «ուղեղների վրա» չհարվածեցին Ռուսաստանն և Իրանը, դա արդեն երկրորդ հարցն է…

Եվ ահա՝ այլ փորձագետների հայտարարություններ. սեպտեմբերի 8-ին հրապարակվեց և փաստաթղթավորվեց ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության ռուսական կենտրոնի (ՌՏՎԿ) ուսումնասիրությունը՝«Փոթորիկ Կովկասում» վերնագրով: 2020 թվականի աշնանը Ղարաբաղում պատերազմից հետո «կովկասի-թաթարստանի» (կեղծ Ադրբեջան) ռազմական հաջողության մեջ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վճռական ներդրման մասին պնդումները առասպել, հորինվածք են, գրում են ռուս փորձագետները: «Միայն անօդաչու թռչող սարքերը չտվեցին այն հաջող արդյունքը, որին ձգտում էր Ադրբեջանը: Ավելի շուտ, դա ռազմական գործողությունների ծրագրի շրջանակներում տեխնոլոգիաների ճիշտ տակտիկական կիրառումն էր, որը թույլ տվեց Բաքվին հասնել իր որոշ նպատակներին»,- ասում են ՌՏՎԿ փորձագետները: Նրանց կարծիքով, չպետք է դիտարկել նաև այս մեկ կարճատև պատերազմը որպես ցամաքային համակարգերի և, մասնավորապես, զրահատեխնիկայի նկատմամբ ԱԹՍ-ների վերջնական գերազանցության ազդանշան: Ուղղակի «հայկական կողմը թույլ տվեց ադրբեջանական զորքերին հաջողությամբ օգտագործել իրենց անօդաչու ինքնաթիռները` անկազմակերպ և հնացած հակաօդային պաշտպանության համակարգի, քողարկման անտեսման, սեփական դիրքերի ցրվածության և համապատասխան նախապատրաստությունների անտեսման հաշվին», – հավելում են զեկույցի հեղինակները: Կովկասյան թաթարներին հաջողվեց իրականացնել ռազմավարական հաջող հարձակողական գործողություն, որում լայնորեն ներգրավված էին ցամաքային ուժերը, ներառյալ տանկերի, այլ զրահատեխնիկայի, հրետանային համակարգերի, հրթիռային համակարգերի և հետևակի ստորաբաժանումները: Անձնակազմով ավիացիան նույնպես ակտիվորեն օգտագործվում էր, եզրակացնում են ՌՏՎԿ-ում:

Հայաստանի քաղաքացիները արդեն իսկ զգալի տարբերություն կտեսնեն 2020 թվականին հնչած և ՌՏՎԿ փորձագետների գնահատականների մեջ: Սա՝ նույնիսկ փորձագետ Է. Սատանովսկու կարծիքը առանց հաշվի առնելու: Հիշեցնենք, որ 2020 թվականին ռազմական փորձագետները պնդում էին, որ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, հայկական ուժերի հիմնականում պաշտպանական մարտերի համար ամենամեծ վտանգը ներկայացնում էին կովկասյան թաթարների հարվածային ԱԹՍ-ները՝ առաջին հերթին այս տեսակի զենքի իսրայելական և թուրքական նմուշները: Կովկասյան թաթարական զորքերի կողմից հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների օգտագործումը թույլ տվեց Բաքվին հասնել գերազանցության ռազմական գործողությունների օդային թատրոնում, որտեղ Արցախի-ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության համակարգերը չէին կարող «փակել երկինքը»: Արցախ-ԼՂՀ ՊԲ անձնակազմի և տեխնիկայի կորուստների հիմնական մասը կապված էր հենց ԱԹՍ-ների հարձակումների հետ: Այդուհանդերձ, 44 օրվա մարտերում հայկական ուժերին, ըստ ՀՀ ՊՆ-ի, հաջողվել է խոցել թշնամու ավելի քան 260 ԱԹՍ, այդ թվում՝ ավելի քան 10 թուրքական հետախուզական և հարվածային «Բայրաքթար ՏԲ 2» ԱԹՍ-ներ: Այս թվերը լուրջ հիմք են տալիս ՌՏՎԿ փորձագետների գնահատումները ճիշտ համարելու համար:

Բայց հարցն այն է, որ ՌՏՎԿ-ի փորձագետները, առաջին հերթին, հաշվի չեն առնում Թուրքիայի և Մերձավոր Արևելքի ահաբեկիչների անմիջական մասնակցությունը պատերազմին: Եվ երկրորդ՝ նրանք անտեսում են ներհայաստանյան ընդդիմության պնդումները, թե պատերազմի ժամանակ տեղի են ունեցել զանգվածային դավաճանության գործողություններ, և նույնիսկ ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը հրապարակավ կասկածներ է հայտնել, որ դավաճանությունն եղել է Շուշի քաղաքի ճակատագրի որոշման ժամանակ: Ըստ ամենայնի, ինչ-որ մեկը կարծում էր, որ ամեն ինչ «կմոռացվի», բայց մենք մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Շուշի քաղաքի համար մղվող մարտերի մասնակցի ելույթը

… Լսեք և ձեր եզրակացությունը կատարեք․․․

Սերգեյ Շաքարյանց