Աբսուրդի երկիր

Պատկերացնում եմ, եթե «աբսուրդ» (լատիներեն՝ անհեթեթ, անմիտ) գրականության հեղինակներից մեկը հայտնվեր այսօրվա Հայաստանում, նրա հերթական ստեղծագործությունը կդառնար համաշխարհային գլուխգործոց։

Արցախը հանձնելուց հետո, շարունակվում է մղձավանջը։ Ամեն օր մի աղետ, մի փորձանք։ Թշնամին ազատորեն տիրություն է անում մեր երկրում, մեզ կտրում Իրանից, առանց ձևականությունների հավակնում  նվաճել  ողջ Հայաստանը։ Եվ այս իրավիճակում բացի հատուկենտ անձանց անհանգստությունից, ոչինչ, այո՝ ոչինչ չի կատարվում։ Իշխանությունը վայելքների մեջ է,ընդդիմությունը զբաղված է ԱԺ  հանձնաժողովների տեղակալների առաջադրմամբ, ժողովուրդը շարունակում է իր ամենասովորական առօրյան։

Հա, բա ամենակարևորը՝ բոլոր քաղաքական ուժերը, լրջորեն պատրաստվում են իշխանության կողմից հերթական բեմադրությանը, մասնակցելու՝ ՏԻՄ ընտրություններին։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից