Պարոն Մուկուչյան, ինձ մոտ դեժավյու է․ Ագնեսա Խամոյան

«Ինձ մոտ դեժավյու է, դեժավյու՝ մեկ տարբերությամբ, դուք 2012 -ից սկսած ձայնի նույն հանդարտությամբ ու հանգստությամբ ներկայացնում եք ձեր հաղորդումները և՝ դեժավյու մեկ տարբերությամբ, որ այստեղ չէ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը»,- խորհրդարանում ԿԸՀ գործունեության տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ Տիգրան Մուկուչյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը և ընդգծեց, որ այդ դեպքում Փաշինյանը, անկախ Մուկուչյանի ներկայացրած հաղորդման բովանդակությունից, նրան վստահաբար  կմեղադրեր ընտրակեղծարարության և նկարչություն անելու մեջ:

«Ստացվում է, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին ձեզ զրպարտել է։ Բացի այդ, ձեր ասածից ստացվում է, թե 2020 թ․ ընտրությունները շատ չեն տարբերվել 2018-ի ընտրություններից»։

Նա նաև նկատեց, որ ընտրություններում շան գլուխը թաղված է լինում ընտրացուցակների մեջ և հետաքրքրվեց, թե ինչով Մուկուչյանը կբացատրի դրանց վերաբերյալ անվերջ բողոքները:

ԿԸՀ նախագահը նախ հայտարարեց, որ խնդիրը ցուցակների անճշտության մեջ չէ, այլ՝ ցուցակները կազմելու մեթոդաբանության մեջ է: