Կռահեք՝ 2018-ի իշխանազավթումից հետո ո՞ր երկու պաշտոնյաներն են պահպանել իրենց զբաղեցրած պաշտոնները և շարունակում են պաշտոնավարել ցայսօր

Ընդդիմադիր նիկոլը իր ողջ գործունեության ընթացքում բողոքում էր և աշխարհի բոլոր մեղքերի մեջ էր մեղադրում պետական երկու կառույցների ղեկավարներին։ Ավելին, երկուսին էլ իշխանահաճո պատկերներ նկարող նկարիչներ էր անվանում։ Խոսքը գնում էր Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի և ՀՀ Վիճակագրական կոմիտեի և իրենց ղեկավարների մասին։

Դե հիմա կռահեք,  2018-ի իշխանազավթումից հետո, ո՞ր երկու պաշտոնյաներն են պահպանել իրենց զբաղեցրած պաշտոնները և շարունակում են պաշտոնավարել ցայսօր։

Դե իհարկե ԿԸՀ-ի և Վիճակագրության  ղեկավարները։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից