Կորոնապատվաստման բլեֆը․ ի՞նչ անհեթեթ պայմաններ են դրվում մեր առաջ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է բժիշկ-վարակաբան, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ Դմիտրի Հարությունյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի մասին, որի համաձայն՝ թե պետական, թե մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կամ պետք է գործատուին պատվաստման փաստաթուղթ ներկայացնեն, կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան՝ յուրաքանչյուր 14 օրը մեկ։ Հաղորդման հյուրի հետ հետաքրքրվեցինք, թե օրինակա՞ն է այդ պահանջը և արդյո՞ք մարդու ազատությունների ոտնահարում չէ։

Դմիտրի Հարությունյանը տեղեկացրեց, որ բոլոր որոշումները փաստում են՝ կառավարությունը ոչ թե մտահոգվում է հանրության առողջության համար, այլ բոլորովին այլ նախագիծ է իրականացնում։ Այլապես ինչո՞վ բացարտել, որ այս պահին չեղարկվել են առողջապահական պետպատվերով բոլոր ծառայությունները։

Առողջապահության նախարարության քաղաքականության մեջ բազմաթիվ անհեթեթություններ ու անտրամաբանական քայլեր կան, որոնց մասին խոսեց հաղորդման հյուրը։ Մասնավորապես՝ բուհերում ուսանողների համար պահանջներ չեն ներկայացվում՝ պատվաստման կամ թեստ հանձնելու, մինչդեռ դասախոսական կազմի համար դա պարտադիր է։

Նախաձեռնության անդամի հետ անդրադարձանք նաև հանրային քննարկման ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով իրավունք է տրվում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց պատվաստման պահանջից հրաժարվելու դեպքում հեռացնել աշխատանքից։ Ի դեպ, պահանջն այդ նախագծով չի տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա։

Դմիտրի Հարությունյանը ներկայացրեց «Ազատ կամք» նախաձեռնությունը՝ հորդորելով իրավունքների ոտնահարման դեպքում դիմել իրենց։

Մանրամասները՝ տեսանյութում