Նման միջոցառումներով մեր խոնարհումն ենք հայտնում մեր ընկած հերոսներին․ Կոնջորյան

«Ես գտնում եմ, որ նաև նման միջոցառումներով մենք իմաստավորում ենք մեր անկախությունը, մեր խոնարհումն ենք առաջին հերթին հայտնում մեր ընկած հերոսներին, որովհետև նրանք ընկել են հանուն Արցախի, Հայաստանի, հայության, և մենք ամեն բան պետք է անենք, որպեսզի նրանց նահատակությունը իմաստավորվի մեր պետության հզորությամբ ու մեր ժողովրդի բարեկեցությամբ», – ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Զոհված զինծառայողների հարազատների և ընդհանրապես հասարակության լայն շերտերի դժգոհությունը և բացասական վերաբերմունքը վարչապետի հայտարարությանը, թե «սեպտեմբերի 21-ին տեղի է ունենալու «գունագեղ տոնակատարություն, նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին», Կոնջորյանը համարեց քաղաքական շահարկում։

Կոնջորյանը նաև նշեց, թե միանշանակ կառավարությունն ու իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի օր առաջ ՀՀ տարածքային ամբողջականությունը, սադրանքի ենթարկված իրավիճակը կարգավորվի։