Զելենսկին հայտնել է, որ Բայդենը սատարում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ քննարկել է իր երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները: Գրում է interfax.ru-ն:

«Ես հարցրի Բայդենին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին: Նա պատասխանեց, որ ոչ բոլոր բառերը կարող են ճշգրիտ լինել. «Կարծում եմ, որ դուք պետք է լինեք նրա կազմում, բայց սա միայն իմ որոշումը չէ»,- ասել է Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում՝ փոխանցելով Բայդենի խոսքերը:

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Զելենսկին պաշտոնական այց է կատարել ԱՄՆ:

Սեպտեմբերի 1 -ին նա Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Բայդենի հետ: