Սյունիքում երեկվանից Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաները, գումար գանձում՝ Հայաստանի տարածքով շարժվելու համար

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սյունիքում երեկվանից Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաները, ստուգում փաստաթղթերն ու գումար գանձում՝ Հայաստանի տարածքով շարժվելու համար։

Սա միանգամայն սպասելի էր։ Թուրքիան և Ադրբեջանը խնդիր են դրել ռազմական և այլ ճանապարհներով նվաճել Սյունիքը և սա այդ ճանապարհներից մեկն է։ Իրենք խաղաղությունը պատկերացնում են առանց Հայաստանի։

Իսկ Հայաստանը չի կարող զարգանալ, Հայաստանը միմիայն կորցնելու է, քանի դեռ Հայաստանի ղեկին է դե ֆակտո թուրքամետ իշխանությունը։ Սյունիք, Տավուշ, Արարատ, Երևան. սրանք այլևս իրական վտանգներ են։

Հետևաբար Հայաստանում ընդդիմության և ցանկացած սթափ, հայրենասեր ու նախաձեռնող մարդու համար կա ու պետք է լինի միայն մեկ օրակարգ. հեռացնել թուրքամետ իշխանությանը։ Ցանկացած այլ գործ ի սկզբանե դատապարտված է պարտության, եթե նպատակ չունի վերջնարդյունքում հեռացնել կապիտուլիանտին։

#հակաՀայաստան #սյունիքիսպառնալիքը #խաղաղությանվկաները»