Ադրբեջանի ձեռքում է հայտվելու, թե ինչ ապրանք է մտնում ՀՀ, որ երկրից, ինչ գնով, ինչ քանակի. Արթուր Խաչատրյան

«Արդեն 5-րդ ամիսն է, ինչ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստան՝ Սև լճի և Վերին Շորժայի սահմաններում են, 4 ամիս առաջ հայտարարվեց՝ բանակցություններ են տեղի ունենում ադրբեջանցիների հետ, կխնդրեի որոշակի տեղեկություն, թե ի՞նչ ենք բանակցում, ի՞նչն է բանակցությունների առարկան, ի՞նչ առաջընթաց ունենք այն ադրբեջանցիների հետ, որոնք գտնվում են ՀՀ տարածքում»,- ԱԺ-ում իշխող խմբակցությանը հարցեր ուղղեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը:

Նա նաև նշեց․ «Ադրբեջանի ձեռքում է հայտվելու՝ ինչ ապրանք է մտնում ՀՀ, ինչ երկրից, ինչ գնով է մտնում, ինչ քանակի, պետք է հասկանալ, թե այդ ամենը ինչ պոտենցիալ ռիսկ է Հայաստանի Հանրապետության համար»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով, ճիշտ չէ ուղիղ եթերով բանակցություններից մանրամասներ հայտնելը, երկրորդ՝ արդեն իսկ ասել է, որ պաշտոնական տեղեկատվությունից դուրս, առավել ևս ճիշտ չի  համարում հիմա որևէ հայտարարություն անել բանակցությունների ընթացքի վերաբերյալ, քանի որ կարող է անմիջականորեն ազդեցություն ունենալ դրանց վրա: