Նախնական տվյալներով, փաստաբաններից ինձ իրենց քվեն է վստահել 144 փաստաբան․ ՓՊ նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը․ Գյոզալյան

Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Հարգելի փաստաբաններ, սիրելի ընկերներ,

ավարտվեցին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Գործող 2352 փաստաբաններից, նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել են 1111-ը: Կրկին նախնական տվյալներով, փաստաբաններից ինձ իրենց քվեն է վստահել 144 փաստաբան:

Խորապես զգացված և շնորհակալ եմ այն 144 փաստաբաններին, որոնք ինձ ընտրելով ընտրել են փոփոխությունները, ո՛չ են ասել լճացմանը, ո՛չ են ասել կուսակցականացված փաստաբանական պալատին: Սեղմում եմ ձեզանից յուրաքանչյուրի ձեռքը, կրկին անգամ շնորհակալ եմ ձեզ: Ես ձեզ չեմ զանգել ոչ այն պատճառով, որ մեծամիտ եմ, այլ, որ հավատում եմ գաղափարին, այն գաղափարին, որ դուք ինքներդ կտեսնեիք փոփոխությունների կարիքը, շնորհակալ եմ, որ «զոհելով» ձեր կիրակին եկել եք ընտրության և ձեր քվեի միջոցով փորձել եք ունենալ ձեր երազանքների պալատը: Այս գիտակցումն ինձ համար ոչ միայն ուրախալի և պարտավորեցնող է, այլև լուրջ ազդակ է ընտրված թեկնածուի համար:

Շնորհավորում եմ ընտրված թեկնածու Սիմոն Բաբայանին: Հուսով եմ, որ նա կարդարացնի այն 935 փաստաբանի ակնկալիքները, որոնք իրենց ձայնը տվել են իրեն: Միաժամանակ հուսով եմ, որ նա կցանկանա և ի զորու է ապակուսակցականացնելու փաստաբանների պալատը:

Ամենայն հարգանքով
Գևորգ Գյոզալյան»։