Շատ են դեպքերը, երբ մարդկանց նկատմամբ դաժանությունների տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները գործում են կրոնական մոլեռանդության շարժառիթով․ ՄԻՊ

Ադրեջանակական զինված ուժերը մարդկանց խոշտանգելուց, գլխատելուց և տանջելուց բացի, անարգել ու ոչնչացրել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին, Մատաղիսի Սուրբ Եղիշե և այլ հայկական եկեղեցիներ, Թալիշի, Հադրութի, Շուշիի և այլ հայկական խաչքարեր:

Պատճառը պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի ադրբեջանական քաղաքականությունն է, որ էթնիկ պատկանելիությունից բացի ունի նաև կրոնական հիմք: Շատ են դեպքերը, երբ մարդկանց նկատմամբ դաժանությունների տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները գործում են կրոնական մոլեռանդության շարժառիթով:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի պետությունը Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամբ տանում է ցեղասպան քաղաքականություն էթնիկ և կրոնական հիմքերով:

Անգլերենով իմ հատուկ ելույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» վերտառությամբ հեղինակավոր համաժողովին:

09.09.2021թ., ք. Էջմիածին

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան