Ապագա Կա՛… վայելեք

Ապագա Կա՛…վայելեք։

Ինչպես գիտեք, Հայաստանի ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի ՝ Հայաստանի օկուպացված տարածքում ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարները ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ստուգման համար:

Չե՞ք հասկանում, թե ինչ է սա:

«Հպարտ քաղաքացիների» համար մեկ անգամ ևս կբացատրեմ՝ մեր երկրի տարածքում գտնվող թուրք֊ադրբեջանական օկուպացիոն ուժերը ավտոտրանսպորտների ստուգումներ են իրականացնում:

Հավաստիացնում եմ ձեզ, որ հարցը չի սահմանափակվի միայն իրանական բեռնատարներով, և շուտով դուք նույնպես օկուպացիոն զորքերի կողմից կենթարկվեք զննման,համտեսելով ադրբեջանցի վայրենիների վերաբերմունքի ամբողջ երնգները :

Դուք ի՞նչ է, կարծում էիք, որ հանձնելով Արցախի և Հայաստանի կտորները կարող եք խաղաղ ապրե՞լ ադրբեջանցիների հետ:

Մտածում էիք, որ կատարելով հանուն “խաղաղության դարաշրջանի” թուրք և ադրբեջանցի վայրեկիների ցանկությունները ՝ նրանցից զիջողություն աղաչելով ձեռք կբերեք խաղաղություն՞:

Հհհեեեյյյ…ուշքի եկեք։

Ի դեպ, խորհուրդ կտամ մտածել, թե ադրբեջանական օկուպացիոն ուժերին ինչու է պետք հենց այս օրերին ստուգումներ իրականացնել Հայաստանը Արցախի և Իրանի հետ կապող ռազմավարական ուղու վրա:

Նախ, պատկերացրեք, որ ադրբեջանցիներն Արցախում ռազմական սադրանքներ սկսեցին, և մենք կարիք կունենանք մարդկանց և տեխնիկա տեղափոխել Արցախ: Պատկերացրեցի՞ք։ Այժմ հարց․ ինչպե՞ս դա անել, եթե ճանապարհը վերահսկվում է թշնամու զինվորականների կողմից:

Հարց երկրորդ․ ինչո՞ւ են ստուգվում իրանական բեռնատարները:

Հիշեցնեմ, որ այսօր ադրբեջանցիները ռուսներին ու իրանցիներին պաշտոնապես դժգոհություն են ներկայացրել իրանական ծանր բեռնատար մեքենաների Արցախ անցնելու վերաբերյալ:

Մեքենաների զննումն ու կանգնեցումը մի կողմից նպատակ ունի ամրապնդվել օկուպացված տարածքներում, մյուս կողմից `հնարավորինս դժվարացնել Իրանից տարանցիկ երթևեկությունը: Հասկանու՞մ եք ինչ է սա:

Ասեմ ավելին, որ երբ անցնեք ճանապարհի գրավված հատվածը, ադրբեջանցիները ձեզ կկանգնեցնեն և … մնացածը ինքներդ մտածեք:

Ասեմ ավելին՝ սադրանքները նույնպես շուտով շատ ավելի կոշտ կլինեն:

Հուսով եմ, հիմա հասկացաք, որ որքան շատ է Հայաստանի կառավարությունը խոսում թուրք-ադրբեջանական սրիկաների հետ խաղաղության մասին, այնքան շատ ենք կորցնում երկիրը:

Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է հանգիստ ապրել և ընդունել այս ապազգային անհեթեթությունը:

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։