«Ապրելու երկիր»-ը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին հինգ համայնքներում

«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին՝ Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում։

Գյումրիի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը։

Դիլիջանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը։

Մեղրի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմեն Հայրապետյանը։

Տաթևի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Մարատ Գերասիմյանը։

Տեղի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արգամ Հովսեփյանը։

Այս մասին  հայտնել է  կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։