«Ետկարսյան» փուլ ենք մտնում. Ստեփան Դանիելյան

«Ետկարսյան» փուլ ենք մտնում

_____

Ադրբեջանն արդեն Թուրքիայի պրոտեկտորատն է, Ալիեւն էլ, ըստ էության, Ադրբեջանի պատվավոր նախագահը։ Չունենալով ժառանգորդ, սակայն ունենալով անվտանգության խնդիր իշխանությունը կորցնելու դեպքում, երաշխիքների դիմաց պետությունը փուլ առ փուլ հանձնում է Թուրքիային։

Այս ամենը հաշվի առնելով մի լուրջ խնդիր է առաջանում։ Հարավային Կովկասը «կախված» է մնացել Կարսի պայմանագրից, որն ինչ-որ կայունություն էր հաղորդում ռեգիոնին, սակայն հաշվի առնելով Թուրքիայի գործողություններն, այն արդեն դե-ֆակտո չի գործում։

Ռեգիոնը փաստորեն մուտք է գործում «ետկարսյան» ժամանակաշրջան, առանց հարաբերությունները կարգավորող որևէ համապարփակ փաստաթղթի։

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։