ՀՀ կառավարությունը արցախահայությանն աջակցելու 15 ծրագիր է իրականացրել. Նարեկ Մկրտչյան

«Հետպատերազմյան շրջանում ՀՀ կառավարությունը արցախահայությանն աջակցելու 15 ծրագիր է իրականացրել. հիմա նպատակ ունենք սոցիալական աջակցությունից անցում կատարել զարգացման ծրագրերի: Այս մասին Կառավարության լրատվականի հետ զրույցում ասել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան։

Նա ասել է , որ ամսական 68 հազար դրամ աջակցությունից օգտվել է ավելի քան 100 հազար մարդ. շուրջ 27 մլրդ դրամ է տրամադրվել կառավարության կողմից։

Նախատեսվում է Արցախում 1000 սոցիալական բիզնես հիմնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի օգնությամբ։

Բնակապահովման նպատակով նախարարությունն առաջարկում է պետական աջակցություն տրամադրել Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված շուրջ 950 ընտանիքի (3,600 անձ)։