Ռուստամ Մուրադովը Հասանովին է ներկայացրել խաղաղապահ անձնակազմի նոր հրամանատարին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի նոր հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի հետ, հայտնում է Sputnik-ը։

Նոր հրամանատարին ադրբեջանական նախարարին է ներկայացրել խաղաղապահ զորախմբի արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Կողմերը քննարկել են իրադրությունն այն շրջանում, որտեղ տեղակայված են ռուսաստանյան խաղաղապահները։

Օրեր առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել էր ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի նոր հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի հետ։ Մինչ այդ Ռուստամ Մուրադովն էր ամփոփիչ այց կատարել հայկական պաշտպանական գերատեսչություն, իսկ սեպտեմբերի 7-ին նրա մասնակցությամբ գերիների փոխանակություն էր տեղի ունեցել։ Դրանից հետո Մուրադովը մեկնել էր Մախաչկալա։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա դրական է գնահատել տարածաշրջանում ռուսաստանյան խաղաղապահների աշխատանքը։