Փրկարարները Մատաղիսում հայտնաբերել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով սեպտեմբերի 10-ին իրականացվել են հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների փրկարարական ծառայությունը:

«Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:

2020 թվականի Արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1662 աճյուն: