Հարբեցող ծաղրածուն ոչնչացնում է հայի արժանապատվությունը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ռազմական գործիչ, գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն է։

Վոլոդյա Հովհաննիսյանը, մասնավորաբար, ասել է․

– Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են համատեղ մարտավարական զորավարժությունները Քաշաթաղի շրջանում․ Փաշինյանի կողմից ստորագրված  կապիտուլյացիոն հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանը տեր է դարձել Արցախի ու Սյունիքի պատմական տարածքներին։ Եվ այդ հատվածում Ադրբեջանը  օգտագործում է Հայաստանի կողմից՝ Արցախի ՊԲ համար կառուցած ռազմական  զորամասերը, որոնցում տեղակայել է իր 12 զորամասերը։ Ադրբեջանական մամուլը գրում է՝ զորավարժությունները միտված են բարդ ռելիեֆով տարածքներում հետախուզություն վարելուն, լեռնային պայմաններում հարձակողական գործողությունների պլան մշակելուն։ Սա նշանակում է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի թիրախում այսօր Սյունիքն է, նրանք նախապատրաստվում են նոր հարձակողական  հարվածների և մշակում են իրենց ապագա քայլերը։ Սա մեծագույն սպառնալիք է Հայաստանի համար։

-Կա տեղեկատվություն, որ իշխանությունը ժողովրդի թիկունքում բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ Տիգրանաշենի հանձնման շուրջ։ Սրա մասին է փաստում նաև այն, որ ՀՀ կառավարության նիստում  հավանության արժանացած համայնքների խոշորացման ծրագրի հիմնավորման մեջ Տիգրանաշեն համայնքը որևէ փնջում ներառված չէ։

– Տիգրանաշենն էլ տան, Սյունիքն էլ տան՝ մեր ժողովուրդը չի պայքարելու, ինչպես Արցախը տվեցին ու ոչ մի ընդվզում չեղավ, ու սրանք մարսեցին։ ՀՀ-ում պարտվել են ազգային ուժերը, իշխում են թուրքամետները, իսկ ժողովրդի մեծ հատվածը մտածում է. ինչ ուզում է լինի՝ միայն թե Նիկոլը իշխանության ղեկին լինի։

– Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հայերին անվանեց վախկոտ, արժանապատվություն չունեցող, բայց ժողովուրդը  չընդվզեց նրա դեմ։ Փաշինյանը ծաղրում է մի ամբողջ ազգի՝ սուտը ստի հետևից է խոսում, ու նորից ոչ մի ընդվզում չկա։

– Երբ 50 ադրբեջացիներ փակեցին Գորիս-Կապան ավտոճանապարհը,  դավաճան-կապիտուլյանտ Նիկոլն ասաց՝ ոչինչ, մենք ունենք այլընտրանքային ճանապարհ։ Այնպես որ, եթե Ադրբեջանը վերցնի Տիգրանաշենը, դավաճան-կապիտուլյանտը նույն կերպ հայտարարելու է՝ մենք ունեք այլընտրանքային ճանապարհ։ Ու մեր ժողովուրդը ականջները կախ՝ լռելու է։

– Թուրքի նպատակն է ոչնչացնել Հայաստանը և թողնել ընդամենը գերեզմանաչափ հողակտոր։

– ԽՍՀՄ արտաքին հետախոզության ներկայացուցիչ Սուդապլատովը իր հիշողություններում գրում է․ «1947-ին մի քուրդ առաջնորդ իր 3000 կողմնակիցների հետ անցնում է Ադրբեջանի սահմանը,  և Բաղիրովը, որն Ադրբեջանի Կենտկոմի քարտուղարն էր, ցանկանում է օգտագործել քրդերին՝ Հյուսիսային Իրանի ադրբեջանցիներին ոտքի հանելու և Իրանի այդ տարածքը Ադրբեջանին միացնելու համար։ Պատկերացնո՞ւմ եք, ընդամենը 30 տարի առաջ ստեղծված Ադրբեջանը մտածում էր տեր կանգնել այն հողերին, որտեղ ադրբեջանցիներ են ապրել։ Ու Բաղիրովը ԽՍՀՄ տարիներին ցանկացել է գրավել այն հողերը, որոնք Իրանինն էին։   Իսկ մենք այսօր՝ Փաշինյանի ձեռքով, մեր պատմական տարածքները մետր առ մետր հանձնում ենք թուրքին։

– Հայաստանը կործանվում է, որովհետև ստորաքարշ վիճակում է հայ մտավորականությունը․

– Փաշինյանը  ժողովրդի ուշադրությունը շեղելու համար, նախկինների հետ կապված մի շոու կսարքի, ու մի ծերացած նախկինի կկալանավորի, և այդ ընթացքում թուրքին կտա Տիգրանաշենը։ Աղվան Հովսեփյանի կալանավորումը հենց այդ նպատակն է հետապնդում։ Ինչպես նաև գործ ունենք քաղաքական վրեժխնդրության հետ․ Աղվան Հովսեփյանը ժամանակին կալանավորել է Նիկոլ Փաշինյանին, Խաչատուր Սուքիասյանին, Գագիկ Ջհանգիյանին, այսօր նրանք կալանավորում են Աղվան Հովսեփյանին։

– ՀՀ-ը ղեկավարում են թուրքերի հետ ակտիվ կապ ունեցող  5 անձինք, ովքեր որոշում են մեր ճակատագիրը։  Քանի դեռ Փաշինյանը իր  ոհմակի 300 անդամներով քայլում է արևի տակ, քանի դեռ հայի վրեժի ձեռքը չի բարձրացել, քանի դեռ հայը ոտքի չի կանգնել՝ Հայաստանն ու հայը կանգնելու են  ոչնչացման եզրին․

-Ասում են՝ բոլորը վատն են՝ Նիկոլից բացի, ասում են՝ նախկինները սա են արել, նա են արել, բայց բերեք նախկիններից գեթ մեկ փաստ, որը կհաստատի, որ նրանք  նպաստել են հողերը տալուն։ Նախկինների 5 միլիարդի զենք-զինամթերք Նիկոլը  թողեց թուրքին, 10 000 ոսկի երիտասարդությանն էլ  զոհ տվեց ու պատմական Արցախը վաճառեց։

Մանրամասները՝ տեսանյութում