Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առճակատումը վտանգի կենթարկի երկու երկրներին և ամբողջ աշխարհին. Սի Ցզինպին

Պեկինի և Վաշինգտոնի միջև հակամարտությունը կարող է վտանգել ոչ միայն երկու երկրները, այլև ամբողջ աշխարհը: Այս մասին ուրբաթ ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Գրում է ՏԱՍՍ-ը:

«Չին-ամերիկյան համագործակցությունը օգուտ կբերի երկու կողմերին և ամբողջ աշխարհին: Չինաստանի և ԱՄՆ-ի առճակատումը կվտանգի երկու երկրներին և ամբողջ աշխարհին»,- մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

«Որոշ ժամանակ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը հանգեցրել է չին-ամերիկյան հարաբերություններում լուրջ դժվարությունների: Դա չի համապատասխանում երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին և աշխարհի պետությունների ընդհանուր շահերին»,- ավելացրել է Սի Ցզինպինը:

Նա նշել է, որ ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ աշխարհի ճակատագիրը պայմանավորված է նրանով, թե Չինաստանը և ԱՄՆ-ը կարո՞ղ են բարելավել հարաբերությունները: «Սա դարի հարցն է, որին պետք է պատասխանեն երկու պետությունները»,- ասել է Սի Ցզինպինը:

Նրա խոսքով՝ Պեկինն ու Վաշինգտոնը պետք է քաղաքական կամք ու պատասխանատվություն ցուցաբերեն և իրենց հարաբերությունները հնարավորինս արագ վերադարձնեն բնականոն զարգացման ուղուն: