Հանձնաժողովը մերժեց «Հայաստան» խմբակցության հեղինակած Արցախի հարցով նախագիծը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց «Հայաստան» խմբակցության հեղինակած Արցախի հարցով նախագիծը, որով առաջարկվում էր ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովն անվանափոխել և դարձնել ԱԺ Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով:

Նախագծին կողմ քվեարկեց 4 պատգամավոր, 7-ը՝ ձեռնպահ: Նախագծի հիմնական զեկուցողն էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում էր ստեղծել առանձին Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժեց նախագիծը՝ հիմնավորելով, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արդեն իսկ զբաղվում է Արցախի հարցերով, ուստի առանձին հանձնաժողով ստեղծելու կարիք չկա: