Իրականում, երկրում իրավիճակը նման է քերոլյան «ծուռ հայելիների» աշխարհին

Իրականում, երկրում իրավիճակը նման է քերոլյան «ծուռ հայելիների» աշխարհին։

Բնակչության մեծ մասը, (ոչ թե ժողովրդի կամ ազգի, այլ բնակչության), զբաղված են ամեն բանի բուռն քննարկմամբ, բացառությամբ աղետի, որը անխուսափելիորեն կգա, եթե ներկայիս իշխանությունը  հիմնովին չփոխի իր առաջնահերթությունները երկրի զարգացման տեսլականում։

Այսինքն` դադարիր խոնարհաբար «վիզ ծռել»  Հայաստանի և Արցախի մասնատման թուրք-ադրբեջանական ծրագրերի առջև:

Սակայն ինչո՞ւ խոնարհաբար:

Իշխանությունները շատ ակտիվ կերպով մշակում են ազգային ինքնասպանության օրակարգը, քանի որ սրբորեն հավատում են, որ եթե նրանք  հրաժարվեն թուրքական հակումներին դիմադրություն ցուցաբերելուց, ապա թուրքերն ու ադրբեջանցիները, հանկարծ, միանգամից կդառնան մարդասեր “պուպուշ” հարևաններ և կհամաձայնվեն խաղաղ ապրել հայերի հետ:

Ի՞նչ է սա։

Իշխանությունների ընդհանուր խելագարությո՞ւն, պարզունակ անգրագիությո՞ւն, թե՞ տարածաշրջանում հայկական գործոնը ոչնչացնելու հրեշավոր ծրագիրը:

Կարելի է երկար ու գեղեցիկ խոսել պարզունակ բաների մասին, օրինակ, որ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը, կամ որ արևը կլոր է: Կարելի է, բայց իրավիճակի ամբողջ սարսափը կայանում է նրանում, որ փաշինյանական իշխանությունների բոլոր գործողությունները ոչ թե խաղաղություն են պարգևում, այլ ընդհակառակը` հայկական հարցի վերջնական լուծումը մոտեցնում են թուրքական շաբլոնին:

Այս հանցավոր աբսուրդը «խաղաղության դարաշրջանի» վերաբերյալ, որն, իբր, փաշինյանականները տարածաշրջան կբերեն կամ թուրքերի ու ադրբեջանցիների հետ հաշտեցման ծրագրերն այնքան պարզունակ և անիրագործելի են, որ իշխանությունների գործողություններն ու փաստարկները չեն կարող դիմանալ նույնիսկ ամենափոքր սիրողական վերլուծությանը:

Ոչ միայն ես, այլ բազմաթիվ անաչառ օտարերկրյա և տեղական վերլուծաբանները շատ բան գրեցին և փաստարկեցին փաշինյանական իշխանությունների որոշումների ու մտադրությունների աղետալի հետևանքները, այնուամենայնիվ, իշխանությունները նախընտրեցին կրկին գործել իրենց սիրած ոճով ՝ ազգին և ժողովրդին ամբողջովին բթացնելու և հայերին վերածելով հասարակ բնակչության:

Չե՞ք հավատում:

Պարզապես կարդացեք, թե ինչն է անհանգստացնում մարդկանց և ինչ տեղեկատվություն է նրանց անընդհատ կերակրում իշխանական քարոզչությունը:

Մի խոսքով` իրավիճակը շատ հստակ ցույց է տալիս, որ մենք բոլորս գլորվում  ենք դեպի… նույնիսկ չգիտեմ դեպի ուր:

Եվ սա ոչ թե հոռետեսական կանխատեսում է, այլ իրականություն՝ ոչ ավելի, ոչ պակաս:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից