Երկիրը հզոր և ուժեղ չի ստեղծվում

Ուժեղ, երբ մե՛նք կպարտադրենք, ո՛չ մեզ։ Երբ մեզ հետ հաշվի կնստեն, ո՛չ մենք կնստենք ու դեռ պարզ էլ չի էդ «հաշիվը» հօգուտ մեզ է՞ լինելու, թե ի վնաս։

Արդարության համար պետք է նշեմ, որ երկիրը միայն կառավարությունը չէ, կառավարությունը ուղղակի նախապայման է: Կառավարությունը` երկիրը տարբեր հարթակներում ներկայացնողն է, բայց կառավարությունը ձևավորվում է ժողովրդի ընտրությամբ։

Անկախացումից ի վեր մենք ձգտել ենք ուժեղ երկիր և պետականություն ունենալ։ 2018 թ. հետո երկրորդ անգամ «մենք» որոշեցինք, որ մեզ ո՛չ մեր անկախությունն է պետք, ո՛չ էլ մեր երկիրը «իզգոյի» կարգավիճակից դուրս բերելը: Վերջին 3 տարիները ցույց տվեցին պրակտիկորեն, որ մսխվել է տարիներով վաստակած ուժը և հզորությունը: Հիմա միայն գերտերությունների հետ բույսի կարգավիճակով ներկա լինելն է և «բանակցելը»։

Անկախությանն ընդառաջ ի՞նչ ունենք՝ 3 տարի տևած զրոյական կետից բանակցություն, որի արդյունքում 12.500 ք/կմ տարածքից մեզ մնաց 2500 ք/կմ։ Ի՞նչ «ենք» նշելու կորսված անկախություն։

5000 ավել զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ, որոնց ամեն օր ենթարկում են կտտանքների ու դատապարտում 10-15 տարի ազատազրկման : Վստահ եմ, որ իրենց պահելու և վերաբերվելու են անմարդկային։ Ունենք սահմանադրություն, որը 3 տարվա մեջ բազմիցս ենթարկվել է ոտնձգության, երկիր որտեղ 27 տարի շարունակ թշնամու տարածքից անգամ օձը չէր կարող հատել ՀՀ տարածքը, իսկ հիմա թշնամու զորքը մեր անկախ տարածքում է։ Անկախացումից ի վեր մեր երկիրը այսքան անպաշտպան և չանկախ չի եղել։ Անկախության 30-ամյակը գունագեղ նշող կառավարությունը, այսքանից հետո ո՞նց է իրեն թույլ տալիս նշել կորսված անկախությունը։ «Գունագեղ» անկախությունից 6 օր հետո 44-օրյա պատերազմի 1 տարին է լրանալու։

Հողը դեռ տնքում է, տղերքի արյունը` աղաղակում…

Դիմում եմ Ձեզ, հարգելի երիտասարդներ, արդյո՞ք գնալու ենք արժեքային այսպիսի խայտառակ դեգրադացիայի և արդյո՞ք նորից մեզ կարողանալու են շեղեն գունագեղ խաղերով և մեր մեջքի հետևում էլ ավելի թուլացնեն մեր պետականությունը։ 

Հ.Գ. «Անկախությունը, անկախ Հայրենիք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը»: Գ.Նժդեհ

Դիանա Վասիլյանի ֆեյսբուքյան էջից