Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք, ապաքինվել է 586 բուժառու

Հայաստանում սեպտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 669 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 247 666-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4979 է:

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Սեպտեմբերի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1170 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 12 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6149-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 586 է, ընդհանուր առողջացածներինը՝ 231 406, փաստացի բուժվողներինը՝ 10111։ Մեկ օրում արվել է 6783 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 600 933 թեստ: