Առաջարկ-պահանջ ընդդիմությանը. Աթանեսյան

Առաջարկ-պահանջ ընդդիմությանը՝

Սիրելի ընդդիմություն, քանի որ նիկոլին գահընկեց անելը հաստատ ձեր հագով չի, գոնե պահանջեք քննիչ հանձնաժողովներ ստեղծել բժշկական պետպատվերի վերացման, նպաստների ու կենսաթոշակների չվճարման, նախագահ Ա.Սարգսյանի բրիտանական քաղաքացիության հարցերի վերաբերյալ:

Այնպիսի «մանր» հարցերը, ինչպիսին են Արցախի կորուստը, ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ անպատիժ ոտնձգությունները, անկլավների հանձնումը, 5000 զինվորների կազմակերպված սպանդը և այլն, թողեք ապագային, մեկա իմաստ չունի, որ դուք զբաղվեք: Դե իսկ բռնաբարված քրեական դատավարության օրենսգրքի մանր հարցով ՍԴ դիմել առհասարակ չարժի:

ԲԴԽ-ի զավթումը տարիքն անցած կերպարի կողմից և դատական համակարգի ոչնչացումը կարող եք լրիվ անտեսել…

Հ.Գ. ծառայողական մեքենաների մասին հարցս էլ մնաց կիսատ անպատասխան…

 

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից։