Իրանը մեծ անախորժությո՞ւն է պատրաստում Արևմուտքի և հրեաների համար…

Այսօր մենք Հայաստանի քաղաքացիների ուշադրությանն ենք ներկայացնում 2021 թվականի սեպտեմբերի 7-ին՝ երեքշաբթի օրը, Իրանի կողմից արված մի շատ հետաքրքիր հայտարարություն: Այն կարծես քաղաքականության, առավել ևս` աշխարհառազմավարության մասին չէ: Չնայած դեռ հարց է, արդյո՞ք առողջապահության ոլորտը և, բնականաբար, «հարակից» դեղագիտությունն դեղագործությունը տվյալ երկրի բնակչության առողջության հարցերով զբաղվող ոլորտներ են, թե, այնուամենայնիվ, իսկական քաղաքականություն է:

Այսպիսով, Իրանի առողջապահության նորանշանակ նախարար Բահրամ Էյնոլլահին հայտարարել է, որ Իրանի բնակչության ընդհանուր պատվաստումը կավարտվի ձմռան կեսին: «Ֆաջարի տասնօրյակը, Աստծո օգնությամբ, կդառնա երկրում կորոնավիրուսային համավարակի ավարտը, և մինչև Ֆաջարի տասնօրյակը կներդրվեն ինչպես Covid-19 պատվաստանյութի չափաբաժինները, այնպես էլ խթանող չափաբաժինները»,- հայտարարել է առողջապահության նախարարը Թեհրանում Բակիաթալլահ բժշկական գիտությունների համալսարան այցելելիս: Ֆաջարի տասնօրյակը (փետրվարի 1-11-ը) Իսլամական հեղափոխության հանգուցյալ հիմնադիր այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնիի՝ 1979 թվականին Իրան վերադառնալու տասնօրյա տոնն է: Այսպիսով, մեր կարծիքով, միանգամայն հասկանալի է, թե ինչու է Իրանը որոշել այլևս համավարակ «չխաղալ» և այժմ՝ սեպտեմբերին հայտարարում է համավարակի ավարտի մասին, որը, փաստորեն, Իրանի նախորդ կառավարությունը «ճանաչել է» հենց 2020 թվականի փետրվարի վերջին:

Նախարար Էյնոլլահին նաև ասել է, որ հայրենական (իրանական) արտադրության «Noura» պատվաստանյութը կստանա հաստատում ընդհանուր պատվաստումների օգտագործման համար, երբ ավարտվի նրա 3-րդ կլինիկական փուլը: Իրանը մինչ այժմ հիմնականում օգտագործել է իրանական արտադրության և ներմուծվող պատվաստանյութերի խառնուրդ Covid-19 պատվաստումների իր արշավին: Այս պահին արշավին միացել են իրանական երկու պատվաստանյութեր՝ «Cov Iran Barakat»-ը և «Razi Cov Pars»-ը, մինչդեռ մի քանի այլ պատվաստանյութեր, այդ թվում՝ «Noura», գտնվում են կլինիկական փուլում: Եկեք ինքներս մեզ համար շեշտենք և հիշենք. Իրանը «խոսք է ասել» ամբողջ աշխարհին, հատկապես արևմտյան և իսրայելական դեղագործական ընկերություններին, որոնք մենաշնորհել են ողջ մարդկության կյանքի և կենսապահովման այս ոլորտը: Դա իսկական մարտահրավեր է, որ հնչեցրել է Իրանի առողջապահության նախարար Էյնոլլահին, ընդ որում՝ մարտահրավեր ամբողջ Արևմուտքին: Իմանալով իրանական բժշկության հաջողությունների մասին, մենք իրավունք ունենք ենթադրելու, որ առջևում շատ լուրջ և կոշտ պայքար է սպասում ամբողջ մոլորակին, և եթե իրանական պատվաստանյութերն ապացուցեն, որ ավելի արագ գործող են և ավելի անվտանգ․․․

Արդյո՞ք այս ամբողջ «կռիվը» կորոնավիրուսի և «պատվաստումների» շուրջ իրականում բարձր մակարդակի քաղաքականություն չէ:

Եվ ևս մեկ նրբություն՝ ուշադրություն դարձրեք. ավելի հայրենասեր և ավանդապաշտ ​​գործիչների՝ իշխանության գալը բավական էր, որ Իրանը հայտարարի Covid-19-ի պարտադրված «խաղից դուրս գալու» պատրաստակամության մասին։

Իրանը, և արդեն որերորդ անգամ, ցույց է տալիս թե՛ Հայաստանին, թե՛ աշխարհին, թե ինչպես պետք է կառուցել պետությունը, որը կարող է պաշտպանել իր ազգային շահերը: Դեն նետիր քեզանից Արևմուտքի և սիոնիզմի պարտադրած «խաղերը», և դու կդառնաս ազատ և անկախ:

Սերգեյ Շաքարյանց