Ճիշտ են անում, որ ճանապարհ են փակում, բայց և թող չմոռանան, որ նաև իրենցից են բերել այս «ապագան» (տեսանյութ)

Այսօր ևս խաղողի մթերման խնդրի հետ կապված ճանապարհ է փակվել։ Տափերականում, ի դեպ, ՔՊ-ն ստացել է 1045 ձայն, իսկ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները յուրաքանչյուրը 100-ից ավելի ձայն։

Ճիշտ են անում, որ ճանապարհ են փակում և պահանջում իշխանությունից լուծել իրենց խնդիրները, բայց և թող չմոռանան, որ նաև իրենցից են բերել այս «ապագան», որ նաև իրենցից էին մեզ ասում, թե թողեք թող խեղճ Նիկոլը աշխատի, նաև իրենցից էին մեզ ասում, թե ինչի ենք ճանապարհ փակում և այսպես շարունակ։

#Ցանել_եք_հնձեք 

Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից