Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին հայտ է ներկայացրել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը
Քիչ առաջ Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ԸԸՀ՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրու համամասնական ընտրություններին մասնակցելու հայտադիմումով ներկայացել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կուսակցությունը համամասնական ընտրություններին մասնակցելու համար ներկայացրել է 42 հոգուց բաղկացած ընտրացուցակ։
«Ցուցակը գլխավորում է «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը»,-տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը։ Մինչ այս պաշտոնը, Սամսոնյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմում զբաղեցրել է մի քանի պաշտոն։
«Բալասանյան» դաշինքը ձևավորվել է 2016 թվականին՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով, դաշինքը գլխավորում էր Սամվել Բալասանյանը։ Այս անգամ դաշինքը, առանց Սամվել Բալասանյանի, ՏԻՄ ընտրություններին հանդես է գալիս որպես կուսականություն՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն։