Հռոմի պապը 15 հազար պաղպաղակ է ուղարկել բանտարկյալներին

Կաթոլիկ աշխարհի քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հռոմի երկու կալանավայրերի բանտարկյալներին 15 հազար պաղպաղակ է ուղարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Վատիկանի լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ այս օգնությունը կոչված է «օգնել և հույս տալ հազարավոր մարդկանց, ովքեր Հռոմում գտնվում են անազատության մեջ»: