Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման հեռանկարները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հետպատերազմյան կարգավորումը: Այս մասին Թվիթերի  https://twitter.com/eucopresident/status/1435550233455382528?fbclid=IwAR1_q6YmtGmNWKOcQnZVlLCDSCQBw9Fo4jiBV8ucEGszXImpCgDAXQzlAAQ  միկրոբլոգում գրել է Շառլ Միշելը։

«Մենք մտքեր փոխանակեցինք Հայաստան-Ադրբեջան կարգավորման հեռանկարների վերաբերյալ. անհրաժեշտ է վստահության կառուցում ու երկխոսություն», – գրել է պաշտոնյան:

Բացի դրանից, Պուտինն ու Միշելը քննարկել են իրավիճակը Աֆղանստանում և ազդեցությունը սահմանակից տարածաշրջանում։

«ԵՄ-ն ու Ռուսաստանը շահագրգռված են տարածաշրջանային կայունթյան հարցում»,-գրել է Միշելը։

Շառլ Միշելը նշել է, որ Եվրամիությունը վերահաստատել է Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցությունը, դատապարտել Բելառուսի կողմից անկանոն միգրացիայի զենքի կիրառումը ԵՄ անդամ երկրների դեմ: