Փաշինյանը և Ղարիբաշվիլին կարևորել են երկու երկրների ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ավարտվել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարևորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում: