Ովքե՞ր կարող են խուսափել ստիպողական պատվաստումից․ մանրամասնում է մասնագետը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։

Հոկտեմբերի մեկից պետական և մասնավոր հատվածի բոլոր աշխատակիցները ստիպված են լինելու պատվաստվել կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել Քովիդ-19-ի դեմ, հակառակ դեպքում գործատուները կենթարկվեն տուգանքների։ Հաղորդման հյուրն ասաց, որ նման պարտադրանքը և շանտաժն հակաօրինական է, բացի դրանից՝ պառակտում կմտցնի գործատուի և աշխատողների միջև։

Մարինա Խաչատրյանն անդրադարձավ պատվաստանյութի բաղադրությանն ու հատկություններին՝ ասելով, որ դրանք անվտանգ չեն մարդու օրգանիզմի համար, մյուս կողմից էլ որևէ երաշխիք չկա, որ պատվաստվելուց հետո մարդը չի կարող վարակվել քովիդով։

Ի՞նչ հակահամաճարակային միջոցներ պետք է կիրառեր առողջապահության նախարարը, ինչը չի արել և հենց այդ հիմքով պատասխանատվություն է կրում վարակի տարածման համար։

Հաղորդման հյուրը պարզաբանեց, թե ինչպես կարելի է հրաժարվել պատվաստման պարտադրանքից և պատասխանատվության չենթարկվել։ Ովքե՞ր են ազատված պատվաստումից։ Խոսեցինք նաև պատվաստման պարտադրանքից մի շարք պաշտոնյաների ազատելու նախագծի մասին, որը անհեթեթ է և խտրական վերաբերմունք է այն քաղաքացիների նկատմամբ, որոնց տարբեր սպառնալիքներով դրդում են գնալ պատվաստման։

Մանրամասները՝ տեսանյութում