Ստյոպա Սաֆարյանը դատարանի պահանջով ստիպված կլինի ներողություն խնդրել լրագրող Թագուհի Ասլանյանից ու վճարել 600 հազար դրամ

Փաստաբան Լուսինե Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չափից ավելի զբաղվածության պատճառով միայն քիչ առաջ տեղեկացա, որ վճռաբեկ դատարանը 18.08.2021թ.-ին մերժել է վարույթ ընդունել Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի վճռաբեկ բողոքը, և ուժի մեջ է թողել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, որի ուժով վերջինս ստիպված կլինի ներողություն խնդրել Թագուհի Ասլանյանից, և վճարել վերջինիս 600.000 ՀՀ դրամ:

Շնորհավորում եմ ոչ միայն Թագուհուն, այլ նաև արդարադատությանը` մանր մանիպուլյացիաներին չտրվելու համար:

Հ.Գ. այս գործով թևակոխում ենք վճռի կատարման փուլ, և հույս եմ հայտնում, որ պատասխանողը կգտնվի խոհեմ, և ինքնակամ կկատարի դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը` առանց հարկադրանքի միջոցների»։