Առանց Արցախի չի կարող լինել Հայաստան, պիտի՛ միավորվենք հանուն Արցախի (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է։

Արցախ մեկնողներն ասում են՝ մեծ ցավ է, ուղղակի դժվար է դիմանալ, տեսնելով թշնամու ներկայությունը դեպի Արցախ ճանապարհին՝ անցնել թշնամու դրոշների հարևանությամբ:

Արցախցիներն ասում են՝ մեծ ցավ է, երբ ամեն օր լույսը բացվելուն պես Ստեփանակերտից տեսնում ես, որ Շուշիի բարձունքում ծածանվում է ադրբեջանական դրոշը:

Իսկ ադրբեջանցին ամեն ինչ անում է հոգեբանորեն ներազդելու արցախցու վրա, ու  գրեթե ամեն երեկո կրակում է։

Երեկ լուր տարածվեց, որ ադրբեջացի դիպուկահարը հարվածել է Կարմիր Շուկայի բնակավայրի ուղղությամբ, իսկ նախօրեին հերթական անգամ կրակել էին Շուշիից:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։