ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի ասուլիսը՝ ուղիղ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ներկայացնում են անգլերենով կազմված արտահերթ զեկույց, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը:
Ասուլիսին մանրամասն անդրադարձ կկատարվի պատերազմական հանցագործությունների հանգամանքներին և այդ հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մեխանիզմներին:
Ասուլիսին ներկա են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։