Թալիբանի խոսնակ Զաբիոլլահ Մոջահեդը ներկայացրել է Իսլամական Էմարաթի 20 նախարարություններից կազմված նոր կառավարության կազմը

Թալիբանի խոսնակ Զաբիոլլահ Մոջահեդը ներկայացրել է Իսլամական Էմարաթի 20 նախարարություններից կազմված նոր կառավարության կազմը։ Հիմնական պաշտոնները բաշխվել են հետևյալ կերպ՝

Կառավարության ղեկավար՝ մոլլա Մոհամմադ Հասան Ախունդ,

Տեղակալ՝ մոլլա Աբդուլ Ղանի Բարադար,

Տեղակալ՝  Մոլանա Աբդ-օլ Էսլամ Հանաֆիի,

Պաշտպանության նախարար՝ Մոլանա Մահմադյաղում Մոջահեդ,

Ներքին գործերի նախարար՝  մոլլա Սարաջեդդին Հաղանի,

ԱԳ նախարար՝ Մոլանա Ամիրխան Մոթաղի:

Չնայած թալիբները խոսում էին համաձայնության կառավարության մասին, սակայն հայտարարված կառավարության պաշտոնները բաժանվել են Թալիբան ահաբեկչական շարժման առանցքային անդամների՝ Դուրանի և Ղալջայի փաշթունական ցեղերի ներկայացուցիչների մեջ։ Հետաքրքրական է, որ կառավարության անդամների մեջ նկատվում են ԱՄՆ կողմից հիմնադրված և ներկայումս ԱՄՆ կողմից հետախուզվող  Հաղանի ցանցի և Հաղանի ընտանիքի անդամներներից հինգը, Գուանտանամոյի նախկին մի քանի նախկին բանտարակյալներ և միջազգային հետախուզության մեջ գտնվող ահաբեկիչներ։

 

Հ․գ․ Իսկ Իրանում և Եվրոպայում կրթություն ստացած, «քաղաքակիրթ» արևմուտքի հետ համագործակցող Ահմադ Մասուդը դեմոկրատիայի հիմնադիրներից ու պաշտպաններից դեռևս օգնություն չի ստանում։

 

Գարիկ Միսակյան

Իրանագետ