Հայտնի է՝ ով է լինելու Գեղարքունիքի հաջորդ մարզպետը

Կառավարություն վաղվա նիստի օրակարգում Գեղարքունիքի մարզպետի նշանակման հարցն է։ Պաշտոնը թափուր է Գնել Սանոսյանին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար նշանակելու հետո։

Վաղվա նիստում մարզպետ կնշանակվի Կարեն Սարգսյանը։ Թե ով է նա՝ որոշման նախագծում չի նշվում, բայց ամենայն հավանականությամբ՝  Ջրային կոմիտեի նախագահն է։

Ի դեպ, այս մասին մամուլը գրել է դեռեւս ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ։