Աֆղանստանի բնակիչներին սով է սպառնում. ՄԱԿ-ը նախազգուշացրել է

Աֆղանստանում վերջանում են պարենային և կենսականորեն անհրաժեշտ մյուս ապրանքների պաշարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին հաղորդել են ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունում (ՄԱԿ-ի ՀՀՀՎ):

«Ուտելիքը և կենսականորեն անհրաժեշտ մյուս ապրանքների պաշարները շուտով կվերջանան: Մենք կոչ ենք անում միջազգային դոնորներին՝ աջակցություն ցուցաբերել արագ կերպով և առատորեն»,-ֆրանսիական ԶԼՄ-ները մեջբերում են ՄԱԿ-ի ՀՀՀՎ-ի ներկայացուցիչ Ենս Լայերկեի խոսքը:

Կազմակերպությունում նշել են Աֆղանստանի՝ սովի սպառնալիքին բախվող բնակչությանն օգնելու համար 600 մլն դոլար հանգանակելու անհրաժեշտությունը:

Լայերկեի հայտարարությունը հնչել է Աֆղանստանին օգնություն ցուցաբերելու շուրջ միջազգային խորհրդաժողովի նախաշեմին, որը նշանակված է սեպտեմբերի 13-ին:

Ավելի վաղ փորձագետները նշել Էին, որ Աֆղանստանը վտանգում է բախվել պարենի շատ լուրջ անբավարարության: Դա պայմանավորված է ինչպես երկրի անկայունությամբ, այնպես էլ բերքի ցածր ցուցանիշներով: Այս իրադրության պայմաններում երկիրը շատ խիստ կախված է լինելու օտարերկրյա պարենային օգնությունից: