Աֆղանստանում թալիբների իշխանության ճանաչումը դեռ շատ հեռու է․ Բայդեն

ԱՄՆ-ը մտադիր չէ մոտ ժամանակներս ճանաչել արմատական ​​«Թալիբան» շարժման ներկայացուցիչներին որպես Աֆղանստանի նոր առաջնորդներ: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Սպիտակ տանը լրագրողները հարց ուղղեցին պետության ղեկավարին, թե ԱՄՆ-ը պատրաստվո՞ւմ է ճանաչել թալիբների իշխանությունը Աֆղանստանում: «Ոչ: Դրան դեռ շատ ժամանակ կա է»,- պատասխանել է Բայդենը:

Անցած շաբաթ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը հրատապ անհրաժեշտություն չի համարում Թալիբանի ներկայացուցիչներին որպես Աֆղանստանի նոր առաջնորդներ ճանաչելու հնարավորության հարցը:

Թալիբները լայնածավալ գործողություն սկսեցին Աֆղանստանում վերահսկողություն հաստատելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը գարնանը հայտարարեց իր զորքերը երկրից դուրս բերելու մտադրության մասին: Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական տվեց և լքեց երկիրը, իսկ թալիբները առանց կռվի մտան Քաբուլ: Ամերիկյան զորքերը ամբողջովին լքեցին Աֆղանստանը անցած շաբաթ՝ ավարտելով  իրենց  20-ամյա ներկայությանը այդ երկրում: