Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է, և այս թեմայով Հայաստանի իշխանությունը պետք է հանդես գա համապատասխան արձագանքով։

Արցախից բռնազավթված տարածքներում զորքերի ցանկացած կուտակում, տեղաշարժեր արդեն իսկ վտանգավոր բնույթ է կրում, եթե հաշվի առնենք, որ դրանք տեղի են ունենում Գորիս-Կապան ճանապարհի կամ Սև լճի հարակից հատվածներում, ապա խնդիրն առավել սուր ընթացք է ստանում։

Այս ամենին գումարվում է թուրքական զինուժի մասնակցությունն ու վերջին շրջանի սահմանային միջադեպերը, ինչն ամբողջացնում է ողջ պատկերը։