Պելեն հոսպիտալացվել է

Ֆուտբոլի լեգենդ Պելեն հոսպիտալացվել է: Ինչպես հաղորդում է AS-ը՝ արդեն մի քանի օր է՝ նա գտնվում է Սան-Պաուլուի Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոցում։ Պատճառը դեռ չի հրապարակվել: Սպասվում է, որ հիվանդանոցի ղեկավարությունը կհրապարակի նրա վիճակի մասին տեղեկատվություն։

Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ հոսպիտալացման պատճառը ուշագնացությունն է, բայց Պելեն ինստագրամյան իր էջում հերքել է այդ տեղեկատվությունը՝ հայտնելով, որ պլանավորված բուժում է ստանում, ինչն ավելի վաղ չէր կարող անել կորոնավիրուսի պատճառով, որի դեմ նա արդեն պատվաստվել է: