Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ ՀՀ գրեթե բոլոր շրջաններում տեղադրվել են մեծ պաստառներ

Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ, Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում տեղադրվել են մեծ պաստառներ՝ Ստեփան Շահումյանի, մարշալ Բաղրամյանի պատկերներով և հայ-ռուսական բարեկամության թեմայով։

1920թ, երբ Հայաստանը խորհրդայնացվեց, մեր երկիրը գտնվում էր աղետալի վիճակում։ Դիմակայելով ներքին ու արտաքին մարտահրավերներին՝ կոմունիստները կարողացան եռապատկել մեր բզկտված հայրենիքի տարածքը, զարգացնել տնտեսությունը, մշակույթը, գիտությունը, Հայաստանը կրկին դարձնելով աշխարհասփյուռ հայության հանգրվան։

Սիրելի հայրենակիցներ՝ մենք հիմա էլ և միշտ պատրաստ ենք ծառայել ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի։

Եկե՛ք, համախմբվե՛ք ձեր հարազատ կուսակցության շուրջը, որպեսզի միասին կրկին ծաղկեցնենք մեր մայր հայրենին։ Այս մասին հայտնում է  Կոմունիստական կուսակցությունը իր ֆեյսբուքի էջում։