Ինչո՞ւ ընկավ Շուշին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրն ազատամարտիկ, պատմաբան, Շուշիի պատմության թանգարանի վարիչ Աշոտ Հարությունյանն է։

Արցախի 75 տոկոսը օկուպացնելուց հետո Ադրբեջանի ուշադրության կենտրոնում հայկական բերդաքաղաք Շուշին է:

Ալիևի հրահանգով քարուքանդ են արվում Շուշիի հայկական պատմական հուշարձանները, հոգևոր արժեքները՝ եկեղեցիները, խաչքարերը։ Անգամ վերջին տարիներին կառուցված բնակելի շենքերն են քանդվում, ինչ է թե հայի ձեռքով են կառուցված։ Ադրբեջանը հայկական Շուշիից անխնա վերացնում է հայերի հետքը և ամեն ինչ անում հայկական Շուշին իբրև ադրբեջանական քաղաք ներկայացնելու համար:

Եվ դա պատահական չէ, քանի որ Շուշին այն կենտրոնն է, որն իր գոյությամբ հաստատում է Արցախի հայկականությունը:

Հետևաբար պատահական չէ, որ նպատակ կա 2022 թվականին Հայոց բերդաքաղաքը հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք: Առաջարկը Ալիևին արել է թուրքական խորհուրդը կամ թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը:

Պատահական չէր, որ Ալիևը կազմակերպեց Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այցը դեպի Շուշի։

Ինչպես նաև պատահական չէր, որ հե՛նց Շուշիում Ալիևն ու Էրդողանը ստորագրեցին ադրբեջանաթուրքական համաձայնագիրը, այն անվանելով Շուշիի համաձայնագիր:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։