ՔՊ պատգամավորները երկրորդ անգամ դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր երկրորդ անգամ դեմ քվեարկեցին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 4 պատգամավոր, դեմ՝ 8 պատգամավոր։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Հայաստան» խմբակցությանն առաջարկեց կրկին ընդդիմության մեջ փնտրել նոր թեկնածություն՝ հավելելով, որ հակառակ դեպքում իրենք կարող են 5 օրը մեկ նիստ գումարել և մերժել Արթուր Ղազինյանի թեկնածությանը: