Բերդավանում ծնվել է Արցախյան պատերազմում զոհված Գրիշա Ազատյանի եղբայրը

Տավուշի մարզի Բերդավան գյուղի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիշա Ազատյանի եղբայրը:

«Մեծ հպարտությամբ, սրտի թրթիռով և անասելի հուզմունքով կիսվում ենք ձեզ հետ այսօրվա լավ լուրով։

Ազատյանների ընտանիքում այսօր լսվեց նորածին մանկան ճիչը՝ Արցախյան պատերազմի հերոս Գրիշա Ազատյանի եղբայրը՝ Նարեկ Գագիկի Ազատյանը ժամեր առաջ լույս աշխարհ եկավ՝ ընտանիքին տալով հույսի շող և ապրելու ձգտում։

Հերոս ծնած ծնողները հերոս են ողջ կյանքում…

Բոլորիս աչքը լույս լինի…»,- գրված է ֆեյսբուքյան էջում: