ՀՅԴ-ը Գյումրիում քննարկել է ՏԻՄ ընտրություններին մասնակցության խնդիրները

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր տեղեկացրել է, որ մարզային հանդիպումների շրջանակներում եղել են Շիրակի մարզում։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Շարունակվում են մեր մարզային հանդիպումները։
Երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ միասին հանդիպեցինք Շիրակի մարզի կուսակցական կառույցի ներկայացուցիչների և համակիր քաղաքացիների հետ, քննարկեցինք ներքաղաքական և այլ մի շարք կարևոր հարցեր, լսեցինք գյումրեցիների մտահոգություններն ու առաջարկները՝ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ։

Հատուկ քննարկման առարկա դարձավ նաև Գյումրիում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության խնդիրը։

Շիրակցի մեր ընկերներն ու համակիր շրջանակները վճռական են և մեզ հետ միասին պայքարում են ՀՀ-ին ու Արցախին սպառնացող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին վտանգները չեզոքացնելու, անվտանգ ու ուժեղ երկիր կառուցելու համար»։