Զբոսաշրջության կոմիտեն բազմաթիվ բողոքներ է ստացել Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ

Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՀՀ Զբոսաշրջության  կոմիտեն` անդրադառնալով երեկ Գառնիի տաճարում տեղի ունեցած միջոցառման հետ:

«Հարգելի գործընկերներ,
Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։ Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար»,- գրված է Կոմիտեի ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ Aysor.am-ը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, որ Գառնիի հեթանոսական տաճարի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված պատմամշակութային հուշարձանի տարածքում անցկացվում է հարսանիք, հնչում է ռաբիս երաժշտություն: