Մեզ անհրաժեշտ է իրական միաբանութուն․ ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյան (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարը զրուցել է Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ։

Երկրորդ նախագահն անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմին՝ շեշտեց․«Սովորաբար լավագույններն են զոհվում, լավագույններն են իրենց վրա վերցնում բոլոր հարվածները, այսօր մենք ունենք մեծ կորուստներ, բայց իրավունք չունենք հիասթափվելու, պայքարը պետք է շարունակվի, մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք, մնանք, ապրենք այստեղ և շարունակենք այն նպատակների իրականացումը, որ դրված է մեր առջև»։

ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդգծեց, որ պատերազմը կարող էր ավելի շուտ կասեցվել, հարցին թե ինչո՞ւ չկանգնեցվեց, նա ասաց․«Այդ հարցի պատասխանն էլ մենք կստանանք, ես վստահ եմ, որ մենք կարող էինք դա անել, բայց դժբախտաբար դա չեղավ և մենք ունեցանք հազարավոր զոհեր, կորուստներ և ոչ միայն  ֆիզիկական, այլև բարոյական և այս ճնշող դեմորալիզացիան, որ այսօր և՛ Հայաստանում է, և՛ Արցախում, պետք է շատ արագ հաղթահարվի։ Մենք ճիշտ դասեր չենք քաղել մեր պատմությունից,  հեռվից որ նայում ես, կարծես ամեն ինչ կրկնվում է, այ հիմա մի քիչ ուրիշ աչքերով ես նայում այն իրադարձություններին, որոնք եղել են հարյուր տարի առաջ, երբ համախմբվածությունը, միասնությունը լոզունք է, ուղղակի գեղեցիկ խոսք՝ արդյունքն էսպես է լինում, մեզ անհրաժեշտ է իրական միաբանութուն»։

Մանրամասները՝ տեսանյութում