Կեղծ խաղաղասիրական մղումներով փորձ է արվում և՛ զինված ուժերում, և՛ հասարակության մեջ կոտրել պայքարի ոգին

Հետպատերազմական շրջանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մեր ժողովրդին փորձում են հոգեբանորեն ոչնչացնել։

Կեղծ խաղաղասիրական մղումներով և «խաղաղության դարաշրջան» խոստանալով իրականում փորձ է արվում և՛ զինված ուժերում, և՛ հասարակության մեջ կոտրել պայքարի ոգին։

Մեզ փորձում են համոզել, որ հայը հաղթելու շանս չուներ և չունի, մեզ փորձում են համոզել, պայքարելու իմաստ այլևս չկա՝ ամեն ինչ կորած է և որպես վերջնանպատակ հասարակությանը պատրաստում նոր զիջումների՝ համոզելով, թե առանց դրա խաղաղություն չի լինելու։

Հետընտրական ապատիան պետք է արագ հաղթահարել, փոփոխության ենթարկել պայքարի ավանդական մեթոդները և ժողովրդի հետ խոսել իր համար ընկալելի լեզվով։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից